Ամերիկահայ լեգենդար գործարար Քըրք Քրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում:
«Ֆիլմը Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ սիրային եռանկյունու մասին է: Այն ունի առաջատար դերասանական կազմ, ադ թվում` «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Օսկար Այզեքը և օսկարակիր Քրիստիան Բեյլը: The Playlist բլոգը կանխատեսում է, որ ցեղասպանության մասին Քրքորյանի ֆինանսավորած ֆիլմը կարող է հավակնել «Օսկարի»: